Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Արենի համայնքի Ռինդ բնակավայրում
03.07.2020
Հունիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Ռինդ բնակավայրում ծանոթացան <Ռինդ համայնքի արոտօգտագործողների միավորում> սպառողական կոոպերատիվի ձեռք բերած տեխնիկայի առաջին խմբաքանակին:
Կոոպերատիվը ձևավորվել է դեռևս 2015 թվականին, ունի 174 անդամ։ Ընդհանուր առմամբ այն ունենալու է 12 անուն տեխնիկա և կցորդիչ` 71 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, որի 20 տոկոսը տրամադրել է կոպերատիվը, իսկ 80%-ը տրամադրել է <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման (KARMAG 2)> ծրագիր 2-ը։
Տեխնիկան ծառայելու է համայնքի գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Ծրագրի շրջանակներում համայնքը կհամալրվի այլ տեխնիկաներով ևս: