Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <START-ME-UP> ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
03.07.2020
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ <Կայուն համայնքներ> ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։
Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20.000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական խորհրդատվության և վերապատրաստման դասընթացների համար։
Ծրագրերի ընտրությունը կատարվելու է երկու փուլով ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից սահմանված պայմաններին և չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:
<Կայուն համայնքներ> ծրագիրն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Ø Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք ովքեր.
· ունեն ՀՀ քաղաքացիություն, վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում,
· ունեն նորարարական նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
· պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
· Նախագծի մեկնարկին կլինեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
· նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
· պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված հայտադիմումը։
Այն կարող եք գտնել այստեղ կամ հետևել հղմանը՝ https://form.jotform.com/SustainableCommunities/start-me-up-project
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հուլիսի 20-ը ժամը 18։00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
· Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
· Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323; +(374 91) 041323; +(374 93) 921099բջջային հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00: