Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում մեկնարկել են միասնական քննությունները
02.07.2020
Այսօր՝ հուլիսի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները:
Քննությունների անցկացման համար բացվել է 47 քննական կենտրոն։ Վայոց ձորում այն տեղակայված է Եղեգնաձորի ավագ դպրոցում:
Հանրապետության ողջ տարածքում քննությունների մեկնարկի առաջին օրն անցկացվել է օտար լեզուների միասնական քննությունը, որի համար 47 կենտրոններից Երևանում ու մարզերում գործել է 24 քննական կենտրոն, 8-ը՝ մայրաքաղաքում:
Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն: Վայոց ձորի մարզում օտար լեզվի քննությանը մասնակցել է 33 շրջանավարտ:
Ինչպես քննության մեկնարկին, այդպես էլ ողջ ընթացքում պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նախքան քննասենյակ մտնելն աշակերտները ջերմաչափվել են և ախտահանել ձեռքերը(ձեռնոցով): Կազմակերպիչների և նրանց միջև պահպանվել է սահմանված սոցիալական հեռավորությունը։