Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձոր մարզի միասնական քննական կենտրոնը պատրաստ է ընդունելու շրջանավարտներին
01.07.2020
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանն այցելեցին Եղեգնաձորի ավագ դպրոցում տեղակայված միասնական քննական կենտրոն, տեղում ծանոթանալու քննությունների կազմակերպման համար կենտրոնում ստեղծված պայմաններին:
Տեղեկացնենք, որ քննական կենտրոնում բոլոր պայմաններն ապահովված են, արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնների պահպանմամբ, քննությունները կազմակերպելու համար:
Լուծված են քննասենյակներում սոցիալական հեռավորության ապահովման, դիմորդների ջերմաչափում կատարելու հարցերը: Տարածքն ապահովվված է ախտահանիչ նյութերով:
Քննության նախօրյակին շենքն ախտահանվել է, իսկ շենքից դուրս արվել են գծանշումներ:
Քննության ողջ ընթացքում տարածքում կապահովվի նաև ոստիկանական ծառայություն: