Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
29.06.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 143 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 86 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 40 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 46-ը):
Առողջացած անձանց թիվը՝ 53:
Մարտի 16-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 263 նմուշառում, վերահսկվել է՝ 939 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 4:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
o Կրել դիմակ,
o Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
o Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
o Պահպանել սոցիալական հեռավորություն:
#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր #ԱռողջԵղեք #ՎայոցՁոր #Covid19Update #Covid19UpdateVayotsDzor