Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Կրիր որ կրենք> խորագրի ներքո դիմակների բաժանման արշավ՝ Վայոց ձորի մարզում

27.06.2020

   Նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր 8 համայնքներում՝ 3 քաղաքային (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ) և 5 գյուղական (Արենի, Գլաձոր, Եղեգիս, Զառիթափ, Մալիշկա), իրականացվել է դիմակի բաժանման արշավ:

   Արշավն իրականացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Արշավի ժամանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը՝ համագործակցելով մարզի 8 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, առանձնացրել են յուրաքանչյուր համայնքում այն վայրերը, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները: Դրանք են՝ հանգստի գոտիները, բնակելի հատվածները, բակային տարածքները և այլն, որտեղ և իրականացվել է արշավը:

  Մարզի համայնքներում ընտրվել են մի քանի նմանատիպ վայրեր՝ երթուղիներ (արշավի վայրերը ՀՀ Վարչապետի աշխատակազմ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի 27.06.2020 թվականի համապատասխանաբար՝ թիվ 01/08/4107-2020 և թիվ 01/08/4108-2020 գրություններով):
  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից ձևավորված խմբերը՝ ովքեր իրականացրել են արշավն առանձնացված վայրերում, բաղկացած են եղել առավելագույնը հինգ հոգուց: Դիմակ բաժանող անձինք պատշաճ կերպով են կրել դիմակները: Դիմակները եղել են բժշկական, կապույտ, եռաշերտ: Խմբերի մասնակիցներն ակցիայի իրականացման ժամանակ միմյանցից պահպանել են սոցիալական հեռավորություն: Դիմակներ բաժանող խմբի անդամները հիմնականում կրել են բժշկական ձեռնոցներ:
Բաժանվող դիմակները եղել են բժշկական( կապույտ, եռաշերտ) և հերմետիկ փաթեթավորմամբ:
   

Արշավի ժամանակ բացատրական աշխատանքներ են տարվել արշավի խորագրի վերաբերյալ՝ <կրիր, որ կրենք>, այն է՝ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին, ինչպես նաև շեշտվել է այն հանգամանքը, որ արշավն ուղղված է ի երախտագիտություն այն քաղաքացիների, ովքեր պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են կրում:

   Արշավի ընթացքում դիմակ բաժանող անձանց կողմից հիմնական շեշտադրումը եղել է դիմակի ճիշտ կրելու հանգամանքի վրա: Շեշտադրվել է նաև այն ուղերձը, որ յուրաքանչյուրի կողմից դրված դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց: Կիրառվել է ուղերձի հետևյալ օրինակը՝ <Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ>:

  Մարզում տեղական լրատվամիջոցների ներգրավվածությունն արշավի լուսաբանման հարցում հնարավոր չի եղել ապահովվել՝ վերջիններիս բացակայության պատճառով:
Դիմակների բաժանման արշավի լուսաբանումն իրականացվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10