Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Ջերմուկի առողջության կենտրոն> ՓԲԸ-ի 3 աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով
24.06.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը հունիսի 23-ին այցելել են <Ջերմուկի առողջության կենտրոն>:
Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Մանուշակ Նալբանդյանի և աշխատակիցների հետ, շնորհավորել բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ջերմուկ քաղաքի (ներառյալ՝ Կեչուտը) բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում ներդրած ջանքերի և ցուցաբերած մասնագիտական հմտությունների համար:
Այնուհետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից, բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ պատվոգրեր են հանձնել կենտրոնի տնօրեն Մանուշակ Նալբանդյանին, բժշկուհի Նաիրա Հարությունյանին և շտապ օգնության վարորդ Հովսեփ Հովսեփյանին:
Վարչության պետը և տեղակալը զրուցել են ԱԿ-ի աշխատակիցների հետ, ծանոթացել առկա իրավիճակին և քննարկել հետագա անելիքները: