Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժաշխատողի մասնագիտական տոնի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձորի բժշկական կենրտոն և ՀՎԿԱԿ Վայոց ձորի մասնաճյուղ

22.06.2020

  Հունիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը Բուժաշխատողի օրվա առիթով այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց ձորի մասնաճյուղ:
Մարզպետը Արարատ Գրիգորյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց  առողջապահական կազմակերպությունների աշխատակիցներին և  տնօրեններին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ մարզի բնակչության առողջության պահպանման և բարելավման գործում ներդրած ջանքերի և նվիրյալ գործունեության համար, կարևորելով՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի դեմ պայքարում նրանց կողմից օր ու գիշեր մատուցվող մասնագիտական ծառայությունները և զուգահեռ տարվող հոգեբանական աշխատանքը: Արարատ Գրիգորյանը պատվոգրով պարգևատրեց <Եղեգնաձորի ԲԿ>-ի և ՀՎԿԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցների: 

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին` իրենց կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար:
Բժշկական կենտրոնի տնօրենը շնորհավորելով պարգևատրված բուժաշխատողներին, հորդորեց նրանց, բնակիչների հետ հանդիպումներում աշխատանքներ տանել, որպեսզի մարդիկ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածներին չթիրախավորեն:
Մասնագիտական տոնի առիթով մարզպետ Արարատ Գրիգորյանը պատվոգրով պարգևատրել է նաև մարզի առողջապահական համակարգի այլ նվիրյալների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53