Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Վայոց ձորի մարզում արձանագրված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեպքերի վերաբերյալ
22.06.2020
ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 19-ից 22-ի ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Այս պահին ունենք՝ առողջացած 28 անձ:
Մարզում արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 77 (կին) տարեկան, 50 (կին) տարեկան։
Մարտի 16-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 190 նմուշառում, վերահսկվել է՝ 724 մեկուսացված անձ։ Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 3:
❗ ՀԻՇԵՑՈՒՄ ❗
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
- Կրել դիմակ,
- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
- Պահպանել սոցիալական հեռավորություն: