Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2020

 Սիրելի' բուժաշխատողներ, այսօր ձեր մասնագիտական տոնն է :
  Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ:

   Երախտապարտ ու շնորհակալ ենք ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի և այն անձնուրաց պայքարի համար, որ դուք, հատկապես այս օրերին, մղում եք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համաճարակի դեմ պայքարի առաջնագծում:
   

    Ձեր աշխատանքն անգնահատելի է, ձեր զենքը մասնագիտական հմտություններն ու մարդկային որակներն են, առանց որի դրսևորման մոլորակը չէր կարող պայքարել այս պանդեմիայի դեմ: Ձեր աշխատանքի արդյունքը փրկված կյանքերն ու մարդկային ճակատագրերը, ձեր վարձքը՝ անգնահատելի է:
Շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի առողջապահության ոլորտի նվիրյալներին, իրենց ամենօրյա մասնագիտական աշխատանքի, շտապ բժշկական ծառայության, հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և վայոցձորցիների առողջության բարելավմանն ուղղված ամեն ջանքի համար:
   

  Այս օրերին առողջապահության մեր աշխատակիցներն ունեն մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը, որն է ՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, որպեսզի մեր բուժ աշխատողները կարողանան օգնել մեզ բոլորիս՝ հաղթահարել համավարակի այս մարտահրավերը:

    Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության տոնացույցի այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս քաջառողջություն և ամուր, կայուն զարգացում՝ մեր երկրի առողջապահական ոլորտին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57