Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի 8 համայնքներում(COVID 19) համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում շրջայցեր են կազմակերպվել
19.06.2020
Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում, առաջնորդվելով՝ ՀՀ վարչապետի, ՀՀ պարետի և ՀՀ Վայոց ձորի մարզպետի ցուցումներով, Վայոց ձորի մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) ղեկավարները, տեղակալները, խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները, շրջայցեր են կատարել իրենց համայնքներում, տեղում համոզվել, թե բնակիչների և համայնքներում գործող բանկերի, խանութների, գեղեցկության սրահների և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների աշխատակիցների կողմից ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:
Համայնքների ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում կրկին հորդորել են բոլորին՝ հետևել պարետի որոշումներով սահմանված հակահամաճարակային կանոններին և խստորեն կատարել դրանց պահանջները՝
- կրել դիմակ,
- հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
- ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
- պահպանել սոցիալական հեռավորություն:
Համայնքապետարանների ներկայացուցիչներն իրենց հետ ունեցել են նաև դիմակներ՝ անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրելու համար:
Շրջայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: