Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում Ղազախստանի հյուպատոսությունը ՀՀ Վայոց ձորի մարզին բժշկական դիմակներ է տրամադրել
17.06.2020
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության հյուպատոությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին անհատույց մատակարարել է 5000 հատ բժշկական դիմակ:
Պայմանավորվածության համաձայն՝ 2500 հատ դիմակ տրամադրվեց Մալիշկա համայնքին, 1300 հատ՝ Եղեգնաձորի, 700 հատ՝ Վայքի բուժհաստատություններին: 500 հատ դիմակները կօգտագործվի Վայոց ձորի մարզպետարանում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում արմատներով վայոցձորցի, ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանին՝ մարզի հանդեպ ցուցաբերած աջակցության համար և նորանոր հաջողություններ մաղթում մարզի արժանավոր զավակին:
Մալիշկայի համայնքից տեղեկացնում են, որ դիմակները տրամադրվելու են համայնքում գործող հիմնարկություններին և ամբուլատորիային և նույնպես շնորհակալություն են հայտնում ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոսին.
<Մալիշկայի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար՝ Գարիկ Նազարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում ծնունդով մալիշկեցի, ՀՀ-ում Ղազախստանի տատվավոր հյուպատոս՝ Արամ Գագիկի Աբրահամյանին, հարազատ համայնքին նվիրատվությամբ տրված 2500 պաշտպանիչ դիմակների համար:
Մենք արժևորում և գնահատում ենք բոլորիս համար այս դժվարին պահին մեր օրինակելի հայորդիների կողմից տրված աջակցությունները: Համոզված ենք, որ համավարակի ժամանակաշրջանն ավելի հեշտ հաղթահարելի կլինի, երբ մեր պայքարը լինի հանուն մեկ նպատակի՝ հանուն առողջ ապագայի, հանուն լիարժեք կյանքի>: