Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Գնիշիկում էլեկտրական ցանկապատի գործարկմանը

17.06.2020

     ՀՀ Վայոց ձորի մարզում վերջին տարիներին վայրի կենդանիների, առանձնապես արջերի բազմաթիվ ներխուժման դեպքեր են եղել բնակավայրեր և ֆերմերային տնտեսություններ, որոնց հետևանքով վնասներ են կրել համայնքների բնակիչները և գյուղացիական տնտեսությունները:

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների շարք է կազմակերպվել: Բոլոր քննարկումներում կարևորվել է մարդկանց ունեցվածքի պաշտպանությունը, սակայն առանց վայրի կենդանիներին վնասելու:
Մարզային կառույցներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Վիվա-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան) և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (տնօրեն` Ռուբեն Խաչատրյան):
Կազմակերպությունների կողմից <Էկո գյուղերի ցանց> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում իրականացվել է ժամանակակից համակարգերի՝ <էլեկտրական հովիվների> ներդրման ծրագիր:


Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրում էլեկտրական ցանկապատի գործարկմանը ներկա է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետն իր խոսքում կարևորել է ծրագրի իրականացումը, քանզի  այն հնարավորություն է տալիս՝ ձայնային կամ ցանկացած էլեկտրական սարքի միջոցով,  վայրի կենդանուն առանց վնասելու վանել պաշտպանվող տարածքից:

   Հեղինակները տեղեկացրել են, որ Էլեկտրական ցանկապատերն աշխատում են բարձր լարմամբ, սակայն հոսանքի՝ ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Այդ ցանկապատերը հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում հնարավոր է ցանկապատել 7500 քմ տարածք, իսկ ապամոնտաժել՝ կարճ ժամանակահատվածում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10