Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կրկին սննդամթերքի փաթեթներ է տրամադրել Վայոց ձորի կարիքավոր ընտանիքների

15.06.2020

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, COVID 19 համավարակի հետևանքները մեղմելու նպատակով, կրկին աջակցություն է ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզին:
 

Մայր Աթոռը Վայոց ձորի թեմի միջոցով ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքների 288 կարիքավոր ընտանիքների տրամադրել է սննդամթերքի փաթեթներ.
Արենիի համայնք -46 փաթեթ,
Գլաձորի համայնք -36 փաթեթ,
Եղեգիսի համայնք -30 փաթեթ,
Եղեգնաձորի համայնք -41 փաթեթ,
Զառիթափի համայնք -25 փաթեթ,
Մալիշկայի համայնք -30 փաթեթ,
Ջերմուկի համայնք -45 փաթեթ,
Վայքի համայնք -35 փաթեթ:
35 կգ տարողությամբ փաթեթները պարունակել են առաջին անհրաժեշտության սննդամթեք:

   Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքներին կրկին սատարելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում Մայր Աթոռին և կարևորում միասնականությունը՝ համավարակի հետևանքով ստեղծված դժվար իրավիճակը հաթահարելու գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53