Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի 4 կրթական հաստատություն ընդգրկված է ԿԳՄՍ ոլորտում հայտարարված շինարարական մրցույթների ցանկում

12.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզի 4 կրթական հաստատություն ընդգրկված է ԿԳՄՍ ոլորտում հայտարարված շինարարական մրցույթների ցանկում՝ Արենի, Շատին, Զառիթափ համայնքների միջնակարգ և Վայքի հիմնական դպրոցները:

ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից <Գնումների մասին> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրությներին համապատասխան 09.06.2020-ի դրությամբ հայտարարվել է թվով 47 կրթական օբեկտի ավելի քան 700 մլն դրամ ընդհանուր նախահաշվային արժեք ունեցող շինմոնտաժային աշխատանքների մրցույթներ (վերանորոգումներ, հարմարեցումներ, ենթակառուցվածքների ստեղծում, սանհանգույցների նորոգում)։

ՀՀ Վայոց ձորի շինարարական ընկերությունները նույնպես կարող են ակտիվորեն մասնակցել ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված և շուտով հայտարարվելիք մրցույթներին:
Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ այս պահին հայտարարված մրցույթների ցանկում Վայոց ձորից ընտրված կրթական հաստատությունների մասին.
1. <ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն> ՊՈԱԿ - ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/87,
2. <ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ - ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/87,
3. ՀՀ Վայոց Ձորի մարզի <Վայքի հիմնական դպրոց> ՊՈԱԿ - ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/87,
4. ՀՀ Վայոց Ձոր մարզի <Զառիթափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ - ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/87:
Մրցույթների ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ այս հղումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45