Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

COVID 19-ի համավարակի հավանական տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի շենքում

09.06.2020

 ՀՀ Վայոց ձորի մարզում Նոր կորոնավիրուսի՝ COVID 19-ի, համավարակի հավանական տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հետևելով ՀՀ պարետի կողմից ընդունված որոշումներով սահմանած ցուցումներին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ, այսօր կրկին ախտահանման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ախտահանվել են շենքի մուտքն ու բոլոր սենյակները։
Մարզպետարանի անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, մարզպետարանի շենքում և հարակից տարածներում իրականացվում են համավարակի տարածման դեմ կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40