Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ

08.06.2020

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը հունիսի 2-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբույնք, Վարդահովիտ, Հերմոն և Եղեգիս բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ (ԲՄԿ), որոնք գործում են համայնքային կենտրոն Շատին բնակավայրի <Հռիփսիմե ԳԲԱ> ՊՈԱԿ-ի կազմում: ԲՄԿ-ները տեղակայված են հիմնականում գյուղապետարանների շենքերում՝ մեկ սենյակում:
Վարչությունից տեղեկացնում են, որ բոլոր ԲՄԿ-ներն ապահովված են եղել առաջին բուժօգնության դեղորայքով, ունեցել են հաճախումների մատյան, որոնց մեջ գրանցված են եղել նաև հաճախորդների ջերմաչափումների արդյունքները: ԲՄԿ-ներն ապահոված են եղել ձեռքերի և մակերեսների ախտահանիչ նյութերով, անհատական պաշտպանիչ միջոցներով: Թվարկված բոլոր ԲՄԿ-ներում փակցված են եղել ՀՀ ԱՆ-ի կողմից տրված, COVID 19-ի վերաբերյալ, ազգանակչության հետ տարվող քարոզչական աշխատանքների պլակատները:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի բնակավայրերի ԲՄԿ-ներն ապահովված չեն եղել հոսող ջրով, իսկ Արտաբույնքում, մասնագետ չլինելու պատճառով, բնակավայրի բուժքրոջ պարտականությունները համատեղությամբ կատարում է Հորբատեղ բնակավայրի բուժքույրը:
Տեղ գտած թերությունները շտկելու նպատակով, վարչության պետի և տեղակալի կողմից համապատասխան ցուցումներ են տրվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03