Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում համավարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մարզի բոլոր համայնքներում

08.06.2020

 Ի կատարումն՝ Համավարակի (COVID-19) կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության, ՀՀ պարետի, ՀՀ ՏԿԵ նախարարության հանձնարարականների պահանջների՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը, համագործակցաբար և հետևողականորեն միջոցառումներ են իրականացնում, ուղղված՝ Վայոց ձորի մարզի տարածքում նոր կորոնավիրուսի վարակի հավանական տարածումը կանխելուն:
Կազմակերպվում են մշտադիտարկումներ՝ մարզի տարածքում գործող մարզային և համայնքային ենթակայությամբ բոլոր հաստատատությունների, ՀՀ բանկային համակարգի մարզային մասնաճյուղերի, սպասարկող այլ կազմակերպությունների, ժամանցային վայրերի կողմից քաղաքացիներին սպասարկելու և նրանց հետ հանդիպումների ընթացքում, ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման խախտումները բացառելու նպատակով: Մշտադիտարկումներ են իրականացվում նաև համայնքնապետարանների կողմից, որպեսզի բացառվեն փողոցներում և համայնքային կենտրոններում մարդկանց կուտակումները:

    ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հորդորում և խնդրում է մարզի բոլոր բնակիչներին՝ կատարել ՀՀ պարետի որոշումների պահանջները՝ խստագույնս պահպանել սահմանված անվտանգության կանոնները և անհրաժեշտաբար պետական կամ մասնավոր կառույցներ այցելությունների ընթացքում կրել դիմակ ու ձեռնոցներ և պահպանել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13