Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց Եղեգնաձոր և Վայք քաղաքների բուժհաստատություններ

02.06.2020

    Հունիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանն այցելեցին <Եղեգնաձորի ԲԿ> և <Վայքի ԲՄ> ՓԲ ընկերություններ, տեղում ծանոթանալու ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման պահանջների կատարման ընթացքին:
    Պարետի որոշմամբ սահմանվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության կանոններ:
   Մարզպետը Եղեգնաձորի բժշկական կոնտրոնում հանդիպեց տնօրեն Կարեն Ասատրյանին, իսկ Վայքի բուժական միավորում՝ տնօրեն Ռոբերտ Ասլանյանին, զրուցեց նրանց հետ COVID-19-ի հնարավոր տարածման կանխման ուղղությամբ բուժհաստատություններում իրականացվող աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման մասին և շրջայց կատարեց բուժհաստատություններում:
    Շրջայցի ընթացքում Արարատ Գրիգորյանը ծանոթացավ աշխատանքային պայմաններին, այդ թվում՝ Եղեգնաձորի և Վայքի ինքնամեկուսացված հիվանդների շրջանում իրականացվող միջոցառումներին: Մարզպետ Արարատ Գրիգորյանին բուժհաստատությունների տնօրենները ներկայացրին թե լրացուցիչ ինչ բուժպարագաների համալրման կարիք ունեն:
    Մարզպետ Արարատ Գրիգորյանը առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին և տեղակալին հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել և աշխատանքային օրվա սկզբին ու ավարտին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ողջ օրվա ընթացքում զեկուցել պարետի որոշման պահանջների կատարման ընթացքի և բուժհաստատություններում բուժվող ու ինքնամեկուսացված անձանց առողջական վիճակի մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45