Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում <Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի շրջանակներում համայնքային 7 ծրագիր կիրականացվի

23.05.2020

Մայիսի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մոտ տեղի ունեցավ Զբաղվածության աջակցության Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը:
Օրակարգը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, ով խոսքը փոխանցեց Եղեգնաձորի Զբաղվածության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանին։ Վերջինս ներկայացրեց 2020 թվականի ընթացքում իրականանալիք, նիստի օրակարգում ընդգրկված ծրագրերը։
<Վարձատրվող հասարակական աշխատանքներ> ծրագրի շրջանակներում Վայոց ձորում կիրականացվեն ներքոնշյալ ծրագրերը.
1. <Գլաձոր բնակավայրում ֆուտբոլի խաղադաշտի եզրամասերի սալիկապատում և հենապատի կառուցում>,
2.<Ագարակաձոր բնակավայրի նոր գերեզմանատան ցանկապատում>,
3. <Թառաթումբ բնակավայրի ներհամայնքային և հանդամիջյան ճանապարհների վերանորոգում ավազակոպճային շերտով>,
4. <Գողթանիկ բնակավայրի միջհամայնքային (Հերմոն-Գողթանիկ) ճանապարհների վերանորոգում ավազակոպճային շերտով և ճանապարհի երկայնքով ծառատնկման իրականացում>,
5. <Վայք համայնքի Արին բնակավայրի գյուղամիջյան ճանապարհների, ջրահավաք ավազանի, գերեզմանատան բարեկարգման աշխատանքներ>,                                                                         

 6.<Զառիթափ բնակավայրի 7-ից 17-րդ փողոցները միացնող հետնոտային արահետի, գետահունի գաբիոնապատում և խճապատման աշխատանքներ, ընդամենը՝ 34 գծամետրով>,
7.<Ջերմուկ> քաղաքային զբոսայգու բարեկարգում>:


Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հետաքրքրվեց ծրագրերի ընտրության և հիմնավորման հարցերով:
Հիմնավորումները ներկայացրեց հանձնաժողովի անդամ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ, ծրագրի խորհրդատու Սամվել Հովսեփյանը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը ծրագրերը հաստատելու վերաբերյալ որոշում ընդունեց:
Նախագծերի իրականացման աշխատանքներում ընդգրկվելու են Զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված գործազուրկ անձինք, ինչպես նաև 2020 թվականին արտագնա աշխատանքի չմեկնած անձինք:
Ծրագրի նպատակ, Վայոց ձորի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով, մարզի համայնքներին աջակցելն է:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10