Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Իմ քայլը> հիմնադրամը COVID-19-ի հետևանքները մեղմելու նպատակով աջակցություն է ցուցաբերել Վայոց ձորի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներին
21.05.2020
<Իմ քայլը> հիմնադրամը COVID-19-ի հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզի 695 ընտանիքի 2036 երեխաների տրամադրել է պարենի մեկամսյա փաթեթներ՝ կազմված ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 0-10 և 11-18 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդարար նյութերի և էներգետիկ արժեքների ուղենիշների հիմքով։
Թաթեթներն ընտանիքներին հասցնելու գործընթացում ընդգրկվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ հատուկ պատրաստվածություն ունեցող կամավորական խմբերի և Վայոց ձորի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատակիցները:
Հավատարիմ մնալով տեղի տնտեսվարողներին աջակցելու սկզբունքին՝ <Իմ քայլը> հիմնադրամը բոլոր փաթեթները ձեռք է բերել Վայոց ձորի մարզային խանութներից:
Լուսանկարը՝ <Իմ քայլը> հիմնադրամի էջից: