Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
18.05.2020
Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ:
Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր, հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ՝ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի (ICOM) 11-րդ գլխավոր կոնֆերանսում:
Հարգելինե՛րս, թանգարանները մեր երկրի մշակույթի կարևորագույն կենտրոններից են, ուր պահվում և պահպանվում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը՝ ցուցանմուշների տեսքով, որոնք վերաբերում են ազգային մշակույթին, կենցաղավարությանը, սովորույթներին, պատմական դեմքերին և դեպքերին: Թանգարաններն ապահովում են պատմության, անցյալից՝ ներկա և ներկայից՝ ապագա, ժամանակային կապը, դառնալով՝ սերունդների հիշողությունը մշտապես սնուցող մեր ժողովրդի պատմագրության կրթամշակութային բաղադրիչը: Ցուցադրությունների շնորհիվ հազարավոր օտարերկրյա և տեղացի այցելուներ ծանոթանում են մեր հնամենի ժողովրդի անցած ուղուն և մշակութային հարուստ ժառանգությանը:
Թանգարանային գործը պահանջում է մեծ նվիրում և սրտացավություն, որը պատվախնդրորեն են իրականացնում թանգարանների աշխատակիցները: Հարգելինե՛րս, շնորհակալություն Ձեզ՝ Ձեր կողմից ցուցաբերած նվիրական աշխատանքի համար:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, աշխատանքային հաջողություններ և հազարավոր այցելուներ ունենալու մեծ երջանկություն: