Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այսօր այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
16.05.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Մարզպետը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի հետ զրուցել է COVID 19 -ի հետևանքով ստեղծված իրավիճակում ուսանողների կրթության կազմակերպման հարցերի շուրջ:
Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանը և քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը հանդիպել են ուսանողների հետ:
Մարզպետը ողջունել է քոլեջի ուսանողներին և շնորհավորել նրանց՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ, մաղթելով՝ առաջադիմություն ուսման մեջ և նվաճումներ գիտության տարբեր ուղղություններում:
Քոլեջի բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին Արարատ Գրիգորյանն իր անունից պատվոգրեր է հանձնել և մաղթել` շարունակական կրթություն:
Հանդիպմանը քննարկվել են հեռավար կրթության կազմակերպմանը վերաբերող և ուսանողներին հետաքրքրող մի շարք այլ հարցեր: