Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

16.05.2020

  Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ:

2014 թվականից Հայաստանի Հանրապետությունում <ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին> օրենքում մայիսի 16-ն ամրագրվել է որպես Ուսանողների և երիտասարդների օր։
Իհարկե մինչև օրենսդրական այդ նախագծի ընդունումը, որով մայիսի 16-ը ՀՀ-ում համարվեց Ուսանողների և երիտասարդների օր, Հայաստանում ուսանողության օր, այնուամենայնիվ, նշվում էր։ Նոյեմբերի 17-ը նշվում էր և շարունակում է նշվել, որպես Ուսանողների համերաշխության միջազգային օր, որը ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում։

Վայոցձորցի սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, այս տոներից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի: Նոյեմբերի 17-ի տոնը տարբեր երկրների ուսանողական խմբերի և խորհուրդների հետ համերաշխության, բարեկամության և կրթական ծրագրերի շրջանակներում շփման հնարավորություն է ընձեռում: Իսկ մայիսի 16-ի տոնն ազդակ է՝ ուսանողների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների և ներուժի օգտագործումով, մեր երկրի առաջընթացին նպաստող հանրապետական ծրագրերի իրականացման համար: Չէ որ տեխնոլոգիական մեր դարում տնտեսության մեջ առկա խնդիրների լուծումը, պետության առջև ծառացած մարտահրավերներին պատասխանելու դժվարին առաքելությունը, շնորհիվ ձեռք բերած խորը գիրելիքների և հմտությունների, կարող են իրականացնել հենց կրթված ու բանիմաց ուսանողներն ու երիտասարդները:

 Վայոց ձորը ԲՈՒՀ-ական և միջին մասնագիտական կրթություն ստանալու առումով առաջատար մարզերից է: Նախորդ տարի մարզի հանրակրթական հաստատությունների 12-րդ դասարանների 416 շրջանավարտների 81%-ը՝ 183-ն ընդունվել են տարբեր ԲՈՒՀ-եր (31-ն անվճար, 152-ը վճարովի), որոնցից 12-ը՝ ԵՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ (ուսանողների թիվը՝ 264): Մարզում գործում է նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, որտեղ միջին մասնագիտական կրթություն է ստանում 234 ուսանող:

Սիրելինե՛րս, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Ուսանողների ու երիտասարդների օրվա կապակցությամբ, մաղթում եմ՝ առաջընթաց ուսման մեջ և նորանոր գիտական բարձունքների նվաճում:
Ձեզ՝ հետաքրքրությամբ և երջանկությամբ լեցուն ուսանողական օրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26