Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց մարզի մի քանի ընտանիքներ և շնորհավորեց նրանց Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

15.05.2020

  Մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրվա առիթով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն այց կատարեցին մարզի Ազատեկ, Հորբատեղ, Գնդեվազ գյուղեր և Եղեգնաձոր քաղաք: Արարատ Գրիգորյանը և նշված համայնքների ղեկավարներն այցելեցին սոցիալական դժվարություններ հաղթահարած մի քանի ընտանիքներ: Հանդիպումների ընթացքում մարզպետը շնորհավորեց բոլորին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, ծաղիկներ նվիրեց ընտանիքների մայրերին և սննդի տոպրակներ՝ երեխաներին:
Արարատ Գրիգորյանը զրույցի ընթացքում ծանոթացավ նրանց ապրելու պայմաններին, ընտանիքի ապրուստը վաստակելու միջոցներին:
Ընտանիքները, ուր այցելեց մարզպետ Արարատ Գրիգորյանը, կարողացել են հաղթահարել իրենց առջև եղած դժվարությունները: Նրանք տանիքի խնդիր են լուծել կամ ընտանեկան փոքր բիզնես հիմնել և կարողանում են հոգալ ընտանեկան խնդիրները: Նշված բոլոր ընտանիքներում խնդիրների լուծման հիմքն առողջ ընտանեկան հարաբերություններ, փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ:
Սիրով ներկայացնում ենք մարզպետ Արարատ Գրիգորյանի այցելած ընտանիքների հետաքրքիր պատմությունները, որոնք մեզ է տրամադրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:

Ալեքսանդր Սարգսյան
ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքի բնակիչ Ալեքսանդր Սարգսյանն ընտանիք է կազմել 1992 թվականին` Կիրովաբադի շրջանից Հայաստան բնակության տեղափոխված Լիանա Խաչատուրյանի հետ: Համատեղ կյանքում ամուսիններն ունեցել են 7 զավակ: Ապրում են բարձր լեռնային (1850մ) Հորբատեղ համայնքում :
Ալքսանդրը երկրորդ կարգի հաշմանդամ է: Բազմանդամ ընտանիքը (11 շունչ) նպաստառու է, զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Ավագ որդին` Արայիկն ամուսնացել է, ունի 2 զավակ: Արայիկը պայմանագրային զինծառայող է Հայոց բանակում: Նրա ընտանիքն ապրում է ծնողների հետ համատեղ:
Ալեքսանդրի դուստրերից 2 -ը նույնպես ամուսնացել են: Ծնողների հետ են ապրում ևս երկու որդին և մեկ դուստրը:
Վիվա-Սել-ՄՏՍ-ի և <Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն > կազմակերպությունների համատեղ ջանքերով 2017 թվականին վերակառուցվել է Ալեքսանդրի առանձնատունը, կահավորվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով և գույքով: Իսկ 2018 թվականին <Դիակոնիա> բարեգործական հիմնադրամի կողմից ընտանիքին տրվել է խոշոր եղջերավոր անասուններ (2 կով և 2 հորթ): Ալեքսանդրն ունի աշխատասեր ու համերաշխ ընտանիք:


Հասմիկ Հովսեփյան
Հասմիկը բազմազավակ ընտանիքի մայր է, ունի 7 զավակ՝ 5 դուստր և երկու որդի:   2013 թվականին Հասմիկն իր  երեխաների հետ  Եղեգիս բնակավայրից տեղափոխվել Եղեգնաձոր քաղաք:  Առ ժամանակՀասմիկի  երեխաներն իրենց կյանքը շարունակել են Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղում, ուր ստացել են լիարժեք խնամք, կրթություն ու դաստիարակություն: 

Այդ տարիների ընթացքում Հասմիկն աշխատել է, ստեղծել որոշակի միջոցներ: Հասմիկն այդ ընթացքում մշտապես այցելել է երեխաներին:
2019 թվականի օգոստոս ամսից Հասմիկի երեխաները վերադարձել են ընտանիք: Նրանցից ավագ դուստրն ամուսնացել է: Մյուս երեխաներն անչափահաս են, հաճախում են դպրոց: Հասմիկն այժմ համավարակի պատճառով չի աշխատում:  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, <Դիակոնիա> և <Իմ քայլը> բարեգործական հիմնադրամներն ընտանիքին տրամադրել են ֆինանսական և սոցիալական աջակցություն:

Համբարձում Ջանոյան
Համբարձում Ջանոյանի բազմազավակ ընտանիքն ունի 12 շունչ, ապրում է Ազատեկ բնակավայում : Համբարձումն ունի երեք որդի, որից երկուսն ամուսնացել է, ունեն երեխաներ: Նրա ընտանիքն աշխատասեր է և ստեղծարար:
Ընտանիքը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ: Նրանք դժվարությամբ հիմնել են ֆերմերային տնտեսություն, զբաղվում են անասնապահությամբ: Ունեն 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:
Արտադրված կաթնամթերքն իրացվում է տարածաշրջանում տնտեսվարող սուբյեկտերի միջոցով:
Ընտանիքն ունի նաև խնձորի այգի:

Վահան Մկրտչյան
Վահանն ընտանիքի որդին է, ապրում է ծնողների, կնոջ և 2 երեխաների հետ միասին, Գնդեվազ գյուղում։ Սպասում են 3-րդ բալիկի լույս աշխարհ գալուն։
Ծնողները զբաղվում են հողագործությամբ։ Ունեն պտղատու այգի, որի մշակմամբ զբաղվում է ամբողջ ընտանիքը։
Վահանը ստեղծել է ընտանեկան փոքր բիզնես: Զբաղվում է կտորեղենի (վարագույրներ, ծածկոցներ, սպիտակեղեն, մանկական հագուստ և այլն) առք ու վաճառքով:
Կառուցել է կարի փոքրիկ արտադրամաս: Դերձակությամբ զբաղվում է նրա կինը։
Կտորեղենի խանութներ ունեն նաև Ջերմուկ, Վայք և Արարատ քաղաքներում։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10