Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

15.05.2020

  Սիրելի հայրենակիցնե՛ր:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ՝ ընտանեկան երջանկություն և առողջություն:
1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոչին միացել է 2011 թվականին: ՀՀ ԱԺ-ն 2011 թվականի փետրվարի 9-ին ընդունել է <ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին> օրենքը, որով մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ամրագրվել է որպես Ընտանիքի օր:
Սիրելինե՛րս, յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը տվյալ պետության ընտանիքների բարօրությունն է: Այն պետության զարգացման հիմքն է: Ուստի՛, մեզանից յուրաքանչյուրն ապահովելով սեփական ընտանիքի բարեկեցությունը, նպաստում է նաև պետության զարգացմանն ու առաջընթացին:

Հարգելի՛ հարենակիցներ, ընտանիքը սիրո, հարգանքի, հոգատարության, հանդուրժողականության աղբյուր է: Այն քաղաքակիրթ հասարակության ձևավորվման հիմքն է, հասարակության հիմնական տարրը, ինչպես նաև ազգային արժեքների և մշակույթի կրողն ու պահպանողը:
Սիրելի՛ վայոցձորցիներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Բոլորիդ օջախներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն: Թո՛ղ, Ձեր ընտանիքներում միշտ խնդություն, մանկան անհոգ ժպիտ ու զրնգուն ծիծաղ լինի, իսկ ընտանեկան հարկի տակ՝ միմիայն սերը թևածի:
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26