Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի կարիքավոր 350 ընտանիքներ ստացան առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների փաթեթներ
12.05.2020
COVID 19-ի հետևանքները մեղմելու նպատակով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ, Վայոց ձորի թեմի միջոցով կրկին օգնություն է տրամադրել Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքներին:
Աջակցությունը, պարենային փաթեթների (29 կիլոգրամանոց) տեսքով, ստացել են մարզի 350 ընտանիքներ, որոնցից 170 ընտանիքների ցուցակը կազմել է Վայոց ձորի մարզպետարանը՝ հավաքագրվելով մարզի համայնքներից տրամադրված տվյալները, իսկ 180 ընտանիքների ցուցակը կազմել է Վայոց ձորի թեմը: Օգնության չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ:
Շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռին և Վայոց ձորի թեմին` բարի կամքի դրսևորման և մարզի կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներով ապահովելու համար: