Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 148 աշակերտի ՀՀ ԿԳՄՍ ծրագրով տրամադրվել է տեխնիկական միջոցներ` hեռավար ուսուցման գործընթացին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով

12.05.2020

  ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացվող հեռավար ուսուցմանը Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրով, 148 հատ տեխնիկական միջոցներ (գրասալիկ (պլանշետ), հեռախոս և նեթբուք) է տրամադրել մարզի դպրոցներին:
Բաշխումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին:
COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում <Վիվա-ՄՏՍ> ընկերության կողմից նվիրաբերվել է 50 հատ խելացի հեռախոս, <Յուքոմ> ընկերության կողմից՝ 75 հատ գրասալիկ, 30 հատ լիցքավորման քարտ և 5 հատ նեթբուք, իսկ <Հայկական կարմիր խաչի> կողմից՝ 18 հատ գրասալիկ:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և ծրագրի բոլոր աջակիցներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10