Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Գրիգորյանն այցելել է <Վայք գրուպ> գինեգործարան
12.05.2020
Այսօր, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն աշխատանքային այցով եղան Վայք քաղաքում գործող <Վայք գրուպ> ՓԲԸ գինեգործարանում՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:
<Վայք գրուպ> ՓԲԸ սեփականատեր Աշոտ Զաքարյանը մարզպետին ներկայացրեց գինեգործարանը՝ սկսելով արտադրական գործընթացից: Գործարանի արտադրական հզորությունը բավարարում է արտադրել տարեկան 100 000 լիտր գինի:
Բակում մշակում են խաղողի այգի, որի ոռոգման համակարգը մասամբ կաթիլային է: Սկսել են համտեսի սրահի շինարարական ախատանքները և մոտ ապագայում պատրաստվում են ընդունել զբոսաշրջիկներ:
Շրջայցի ընթացքում գինեգործը մարզպետին ներկայացրեց իրեն հուզող հարցերը՝ մասնավորապես առանձնացնելով COVID-19 համավարակի պատճառով սպառման ծավալների նվազումը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն մոտակա ժամանակահատվածում իրեն պատկանող այգիներ այցելելու՝ բերքի մշակման մեթոդներին ծանոթանալու նպատակով: