Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

COVID 19-ի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի շրջանակում կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը տրամադրվեց Վայոց ձորի մարզի բնակիչներին

11.05.2020

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և <Սյունիք-Զարգացում> հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 3 տոննա կարտոֆիլի սերմացու տրամադրեց Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ, Վայք համայնքի Ազատեկ և Եղեգիս համայնքի մի խումբ բնակավայրերի բնակիչներին:
   Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նշեց, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված օժանդակության շրջանակում, մարզի բնակիչներին տրամադրվեց կարտոֆիլի սերմացուի վերջին խմբաքանակը, սակայն թիրախային օժանդակությունը շարունակվելու է՝ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տեսքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10