Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

09.05.2020

 Հայաստանի Հանրապետությունում Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակում տեղի են ունենում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ՝ պայմանավորված արտակարգ իրավիճակի սահմանափակումներով: Հիշատակի ու մեծարման միջոցառումները կազմակերպվում են զուսպ, բայց հավուր պատշաճի:
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանն այցելեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, Եղեգնաձորյան եռաբլուր և վայոցձորից զոհված երկրապահ կամավորականների հիշատակը հավերժացնող հուշակոթող  ու ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցելով քսաներորդ դարում կայացած տարբեր պատերազմներում իրենց կյանքը հայրենիքին նվիրած վայոցձորցի հերոսների հիշատակին:
  Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպելով վայոցձորցի կին ազատամարտիկներին, շնորհավորեց նրանց Եռատոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, երջանկություն և խաղաղ երկինք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10