Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

09.05.2020

   Սիրելի հայրենակիցներ,
   Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հարգարժա՛ն վետերաններ,
ազատամարտիկներ, երկրապահներ, Հայոց բանակի զինվորներ և սպաներ:
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
  Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Բոլորս հպարտությամբ ենք հիշում և նշում Հայրենական մեծ պատերազմում հայ զինվորների և հրամանատարների մասնակցությունը և նրանց գործած սխրանքները: Այսօր Վայոց ձորի մարզում ունենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական՝ 75 ամյակը, մեզ հետ տոնող Մեծ հայրենականի հինգ վետերաններ, որոնք նոր սերնդի համար հայրենասիրության օրինակ են հանդիսանում:

    Մեծ հայրենականի հաղթանակին նվիրված տոնը, 1992 թվականի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրումով նոր խորհուրդ ստացավ: Հայկական հնագույն ու մշակութային կենտրոնի՝ Շուշիի, անիրական թվացող ազատագրման ընթացքում հայ հրամանատարների և զինվորների նույնքան անիրական սխրանքներն Արցախյան ազատամարտում դարձան մերօրյա հերոսապատումի վառ օրինակներ: Շուշիի ազատագրումը շրջադարձային եղավ Արցախյան ազատագրական պատերազմի հաղթական ընթացքի համար: Մայիսի 8-ը Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման օրն է նաև: Իսկ 8-ի և 9-ի տոներն իրապես ստացել են  Եռատոն անվանումը:

   Սիրելի՛ հայրենակիցներ, Եռատոնը նաև հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած՝ կռվի դաշտում զոհված, ինչպես նաև անհայտ կորած մեր զինվորների հարազատների տոնն է: Շնորհավորում եմ նաև նրանց հարազատներին և իմ խոնարհումը բերում իրենց զավակների պայծառ հիշատակին:

    Սիրելինե՛րս, կրնկին շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի կապակցությամբ: Մաղթում եմ մեր երկրին՝ խաղաղ օրեր և ստեծագործ աշխատանք, իսկ Հայոց  բանակին՝ ուժ, կորով ու տոկոնություն, որպեսզի անառիկ պահեն Հայաստանի Հանրապետության սահմաները և ապահովեն մեր ժողովրդի անդորրն ու խաղաղ կեցությունը:

  Շնորհավո՛ր բոլորիս մայիսյան եռատոնը, իմ սիրելի՛ հայրենակիցներ:                     

 Շնորհավո՛ր եռատոնդ, հա՛յ ժողովուրդ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26