Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց մարզի գինեգործարաններ

08.05.2020

 Մայիսի 7-ին ՀՀ  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն այցելեցին մարզի գինեգործարաններ՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործներին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Դեռևս ամիսներ առաջ մարզի խոշոր արտադրողների հետ հանդիպման ժամանակ մարզպետը խոստացել էր այցելել արտադրամասեր՝ իրենց կողմից բարձրացված հարցերին տեղում ծանոթանալու և անհատապես առկա խնդիրները քննարկելու: Այս այցելության ընթացքում մարզպետը եղավ Արենի խոշորացված համայնքում գտնվող <Տրինիդի> ՍՊԸ, <Արենի գինու գործարան> ՓԲԸ, <Հին Արենի> ՓԲԸ, <Արենի վայն> ՍՊԸ գինեգործարաններում:

  • <Տրինիդի> ՍՊԸ սեփականատեր Հովակիմ Սաղաթելյանը մարզպետին ծանոթացրեց գինու արտադրական գործընթացի հետ և ներկայացրեց իրենց կողմից կիրառվող նորարական մոտեցումները:

Գինեգործն ունի խաղողի մշակման տարբերվող և նորարական մոտեցում, ինչի շնորհիվ կարող է արտադրել միջինից բարձր որակի գինի և գինու շուկայում զբաղեցնել բարձր դիրք, մոտ ժամանակահատվածում պլանավորում է ընդլայնել արտադրական տարածքը և մեծացնել տարեկան արտադրության քանակը:
Առաջիկա տարներին պլանավորում է սկսել անթափոն արտադրություն, մասնավորապես օգտագործելու են խաղողի կորիզից յուղ ստանալու նպատակով, որից ակնկալում են բարձրորակ և օրգանիկ օճառ արտադրել:
Մարզպետը գինեգործի հետ այցելեց արտադրամասից ոչ շատ հեռու գտնվող Տրինիդի գործարանին պատկանող խաղողի այգի, որտեղ սեփականատերն աճեցնում է աշխարհին հայտնի 6 տեսակի խաղող և պլանավորում է ավելացնել ևս մեկը: Ըստ նրա կանխատեսումների այս տարի լինելու է առատ բերք և մթերման փուլում հնարավոր է, որ գյուղացիներից ձեռք բերեն ավելի քիչ քանակությամբ խաղող: Այս պահին իր այգին չի բավարարում գործարանի արտադրական պահանջարկն ամբողջությամբ:
Գինեգործարանին կից գործում է համտեսի սրահ, որտեղ ներկայացված է Տրինիդի արտադրական շարքի ողջ ապրանքացանկը: Համտեսի սրահում գինեգործը առաջարկեց փորձել իր արտադրանքը:
Համտեսի սրահը բավարարում է բոլոր միջազգային ստանդարտներին, առկա է սոմելիեների համար նախատեսված փորձնական նմուշառման բլոկնոտներ, տեղում օգտագործում են հին հայկական պատմական ժամանակներում գործածված նույնատիպ դեկանտեր, որը հնարավորություն է տալիս բացել հնեցված գինու թնդությունը, հաղորդել էլ ավելի հաճելի բույր և նախապատրաստել համտեսի համար:
Շրջայցի ընթացքում գինեգործը ներկայացրեց իրեն հուզող խնդիրները, գործարարին անհանագստացնում է այս տարի առատ խաղողի բերքի առկայությունը, քանի որ դա կարող է առաջացնել մթերման հետ կապված խնդիրներ և գուցե լինի ավելցուկ:

  • <Արենի գինու գործարան> ՓԲԸ-ի սեփականատեր Ռաֆիկ Սիմոնյանը մարզպետին դիմավորեց արտադրամասում, որտեղ ծանոթացրեց արտադրական շրջափուլի հետ:

Գործարանն այս տարի կմթերի խաղող, սակայն մեծամասամբ արտադրական պահանջարկը կբավարվի սեփականատիրոջը պատկանող խաղողի այգիներից, որոնք գտնվում են արտադրական տարծքից մի քանի կմ հեռավորության վրա:
Մարզպետը գինեգործի հետ այցելեց գործարանին պատկանող խաղողի այգիներ: Այգիներում խաղողի մշակման գինեգործի անհատական մոտեցումները թույլ են տալիս ապահովել բերքի հնարավորինս բարձր որակ:
Ընթացքում քննարկվեցին գործարարին հուզող խնդիրները, մասնավորապես այս տարվա խաղողի մթերման նախատեսված քանակության մասին:
Գործարարին այս պահին անհանգստացնում է COVID-19 համավարակով պայմանավորված տուրիստական հոսքի բացակայությունը և հետևաբար սպասվելիք սեզոնային շահույթի զգալի կրճատումը, արդյունքում անհնար է մոտակա ժամանակահատվածում բիզնեսն ընդլայնելու նպատակով ներդրումներ կատարել, ինչն իրենք նախատեսում էին դեռևս անցյալ տարվանից, այս պահին առկա շահույթը բավարարում է միայն ինքնածախսածակման համար:

  • <Հին Արենի> ՓԲԸ սեփականատեր Վարդան Մկրտչյանը մարզպետին ներկայացրեց միայն արտադրամասը և գործարանին պատկանող այգիները, քանի որ այս պահին սպասարկման և համտեսի սրահները փակ են: Գինեգործն օգտագործում է արտադրական հոսքագիծ՝ շշալցման և փաթեթավորման համար, դա իրեն թույլ է տալիս խնայել ժամանակ և միջոցներ:

Արտադրամասի հզորությունը թույլ է տալիս բերքի մթերումն իրականացնել լիարժեք: Այս տարի պատրաստվում են մթերել խաղող, սակայն ավելի քիչ քանակության քան նախորդ տարիներին, քանի որ սպասվում է առատ բերք և արտադրական պահանջարկը մեծամասամբ կբարարեն գինեգործարանին պատկանող այգիների բերքից:
Գործարանին պատկանող տարածքում գինեգործը մարզպետին ներկայացրեց մասամբ կաթիլային համակարգով ոռոգվող խաղողի այգին: Այս պահին այգում ընթանում են մշակման աշխատանքներ՝ բերքի բարձր որակ ապահովելու համար:
Շրջայցի ընթացքում գինեգործը մարզպետի հետ քննարկեց իրեն հուզող խնդիրները և այս տարի բնականոն մթերման և հետագա աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ քայլերը:

  • <Արենի վայն> ՍՊԸ սեփականտեր Միքայել Գրիգորյանը մարզպետին ներկայացրեց գինեգործարանի արտադրամասը և ծանոթացրեց արտադրական շրջափուլի հետ, որից հետո համտեսի սրահում միասին համտեսեցին գինեգործարանի արտադրանքը:

Գինեգործն այս պահին ունի արտադրամասի ընդլայնման խնդիր և պլանավորում է հիմնել նոր խաղողի այգիներ, որոնք լիարժեք կբարարեն իր արտադրական պահանջարկը: Այս տարի մթերելու է խաղող , քանի որ իր այգու խաղողը բավարար չէ գինու ամբողջական արտադրությունը կազմակերպելու համար: Խաղողի այգիներում այս պահին ընթանում են մշակման աշխատանքներ և նախապատրաստվում են բչատման փուլին:
Հայաստանում միակն է, որ արտադրում է շշալված Գլինտվեյն՝ մեկլիտրանոց ապակե տարրաներում: Գլիտվեյնի պատրաստման մեջ ունի իր սեփական բաղադրատոմսը, իսկ գինի համտեսողներին առաջարկում է պանրի փոխարեն լավաշ, համարելով այն համարժեք փոխարինիչ:

Գինեգործարաններ շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ գործարարներին հուզող խնդիրներին, դրանցից որոշներն ընդհանուր են և պահանջում են համալիր լուծումներ, ինչպես օրինակ սպասվելիք առատ բերքի մթերումը, COVID-19 համավարակի պատճառով տուրիստների հոսքի բացակայությունը և արտադրանքի սպառման զգալի կրճատումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու՝ նշված խնդիրներին համակարգային լուծումներ առաջարկելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10