Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
07.05.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը նախաձեռնել է աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ Վայոց ձորի մարզում աշխատանք գտնելու հարցում:
Վայոց ձորի մարզի այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել Վայոց ձորի մարզում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկը:
Հավաքագրված տվյալները մարզպետարանը կփոխանցի համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզի բնակիչներին ներգրավելու նպատակով:
Շինաշխատանքներում ներգրավվել ցանկացող անձանց տվյալների շտեմարանի հղում: