Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գլաձոր համայնքում

05.05.2020

    Մայիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդականները, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը աշխատանքային այցով եղել են Գլաձոր համայնքում:
   Աշխատանքային այցի շրջանակում Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը մարզպետին ներկայացրել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը՝ համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում:
    Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև Վայոց ձորի մարզում մեկնարկած <Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության> երկրորդ ծրագրի շրջանակներում <Վերնաշեն> արոտօգտագործողների սպառողական միավորում կոոպերատիվի կողմից ձեռք բերված ՄՏԶ 1221, 120 ձիաուժ հզորությամբ անվավոր տրակտորը:
    Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է կոոպերատիվի ներկայացուցիչներին և համայնքի ղեկավարին՝ նման կարևորության և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժետ գյուղտեխնիկայի ձեքբերման առիթով և մաղթել՝ բերքառատ գյուղատնտեսական տարի:
    Մարզպետն իր խոսքում կարևորել է մարզի գյուղատնտեսության զարգացման մեջ համայնքային մեքենատրակտորային պարկերի ձևավորումը :
    Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի բոլոր համայնքները ձեռք կբերեն նոր սերնդի գյուղտեխնիկա: Համայնքները գյուղտեխիկան կարող են ձեռք բերել գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով՝ 20/80 համաֆինանսավորմամբ: Համաֆինանսավորման գումարի 20%-ը ներառում է համայնքի մասնաբաժինը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46