Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

01.05.2020

  Սիրելի՛ հայրենակիցներ,
   Սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և մաղթում եմ աշխատանքային հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

   Մեր ազգն աշխատող և ստեղծող մարդու նկատմամբ միշտ հարգանք ու գնահատանք է դրսևորել, ստեղծել՝ աշխատանքային պահերը նկարագրող պարեր, գովաբանել՝ աշխատավոր մարդուն, նրան նվիրել երգեր և բանաստեղծություններ:
   

Աշխատանքն է բարեկեցիկ ապրելու, ցանկություններն ու երազանքներն ի կատար ածելու միակ ճանապարհը: Ցանկանում եմ, որ յուրաքնչյուրդ հնարավորություն ունենա՝ աշխատանքի շնորհիվ ապահովելու իր և ընտանիքի արժանապատիվ կենսակերպը:

     Սիրելինե՛րս, աշխատանքում է յուրաքանչյուր քաղաքացի կարողանում ինքնադրսևորվել, իրացնել իր կարողություններն ու հմտությունները, գիտելիքներն ու փորձը, օգտակար լինելով՝ ինքն իրեն, ընտանիքին, մարզին, ինչու չէ, նաև մեր երկրին: Աշխատանքի շնորհիվ է առաջընթաց ապահովվում գիտության մեջ և կյանքի այլ բնագավառներում՝ ապահովելով խաղաղ ու երջանիկ կյանք:  Փառք ու պատիվ աշխատատող և արարող մեր հայրենակիցներին:

        Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26