Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում շարունակվում են աջակցության ծրագրերը
30.04.2020
Այսօր,` ապրիլի 30-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն այցելել էր Վայոց ձոր: Համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ, գործարար Արմեն Մինասյանի առաջարկով, համախմբելով մի շարք համախոհների, այցելության ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով Վայոց ձորի շուրջ 180 ընտանիքների ցուցաբերվեց աջակցություն՝ պարենային փաթեթների տեսքով:
Պատգամավորը Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանի, մարզպետի խորհրդականների, գործընկերների հետ այցելեցին մի շարք համայնքներ: Հանդիպումների ընթացքում պատգամավորը բնակիչների հետ քննարկեց արտակարգ դրության ընթացքում առաջացած խնդիրները, և հիմնախնդիրները: Պատասխանելով բնակիչների հարցերին պատգամավորն ու փոխմարզպետը խոստացան, որ արտակարգ դրության ավարտից հետո ավելի հաճախ կլինեն հանդիպումներ ու խնդիրների կառուցողական լուծումներ: Իսկ մինչ այդ, մարզպետի անմիջական վերահսկողությամբ և մարզպետարանի աջակցությամբ մարզում կշարունակվեն նոր կորոնավիրուսի տարածման կանխաարգելման աշխատանքներն ու աջակցության ծրագրերը: