Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում

29.04.2020

  Ապրիլի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանի ուղեկցությամբ այցելել է Ազատեկ բնակավայր և մասնակցել գյուղի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումի վերաբերյալ կրկնակի քննարկմանը:
Հանդիպում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների (քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչություններ, իրավաբանական, hողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն, իրավաբանական բաժին) ղեկավարները, Վայքի փոխքաղաքապետը և Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրենը:
Հանդիպումն անցել է բացօթյա ձևաչափով: Քննարկվել են ազատեկցիներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են՝
1. խմելու և ոռոգելի ջրի մատակարարմանը,
2. վարելահողերը և խոտհարքները մրցութային կարգով գյուղացիներին հատկացնելու խնդրին,
3. բնակավայրի փողոցային լուսավորության ապահովմանը,
4. գյուղական փողոցների ասֆալտապատմանը,
5. գյուղատնտեսական գործիքների վարձակալության գներին,
6. բնականոն աղբահանության կազմակերպմանը,
7. գյուղի մշակույթի տան տարածքում երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծմանը,
8. Ազատեկ-Վայք և այլ համայնքներ երթուղիների գործարկմանը,
9. գյուղի հանդամասերում ընտանի կենդանիների համար ջրախմոցների կառուցմանը
10. Բեկարի նոր հորի կառուցմանը:
Քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10