Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարդասիրական օժանդակություն ՝ Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքներին՝ Ռուսաստանի հայերի միության կողմից
29.04.2020
<Ռուսաստանի հայերի միությունը> Արա Աբրահամյանի նախագահությամբ ՀՀ պարետատան համաձայնությամբ, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ մարզի կարիքավոր ընտանիքներին է տրամադրել առաջին անհարժեշտության սնունդ՝ 2500 արկղ, որից 1000 արկղը տրամադրվել է Արա Աբրահամյանի ծննդավայր Մալիշկա գյուղի ընտանիքներին:
Օգնությունը, որն ուղղված է Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն, բաժանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ցուցակի համաձայն, մարզի 8 համայնքների 1286 նպաստառու և ծայրահեղ կարիքավոր 1214 ընտանիքներին: Օգնությունն ըստ համայնքների բաշխվել է հետևյալ համամասնությամբ.
Արենի -266 արկղ,
Եղեգիս -205 արկղ,
Եղեգնաձոր -315 արկղ,
Գլաձոր -200 արկղ,
Վայք -175 արկղ,
Զառիթափ -132 արկղ,
Ջերմուկ -207 արկղ,
Մալիշկա -1000 արկղ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը բարձր է գնահատում <Ռուսաստանի հայերի միության> նախագահ, բազմաթիվ բարեգործական և մարդասիրական միջազգային ծրագրերի հեղինակ, մեր հայրենակից Արա Աբրահամյանի կողմից Վայոց ձորի մարզի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը՝ մարզի կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության սննդով ապահովելու նախաձեռնությունը և շնորհակալություն է հայտնում Վայոց ձորի երախտագետ զավակ Արա Արշավիրի Աբրահամյանին: