Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում նոր կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական օժանդակությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Վայոց ձորի թեմի համագործակցությամբ
27.04.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և <Սյունիք-Զարգացում> հասարակական կազմակերպությանը հետ համագործակցությամբ, նախորդ շաբաթվա ընթացքում, 1400 կգ կարտոֆիլի սերմացու է տրամադրել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրերին, 600 կգ՝ Եղեգիս համայնքի Վարդահովիտ վարչական բնակավայրին, իսկ 120 կգ սերմացու տրվել է Գլաձոր բնակավայրից կարիքավոր երկու ընտանիքի։
Նույն ժամանակաընթացքում կատարվել է նաև պարենային օժանդակություն: <Վայքի բուժական միավորում> ՓԲԸ-ի շտապօգնության 14 աշխատակիցների տրվել է առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ։
Բացի նյութական օժանդակությունը, Վայոց ձորի թեմը, Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ, <Վայքի բուժական միավորում> ՓԲԸ-ին է տրամադրել 20 սրբապատկեր՝ հիվանդասենյակներում տեղադրելու համար և 32 հատ Աստվածաշունչ՝ հիվանդներին նվիրելու նպատակով: