Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ
23.04.2020
Ապրիլի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը կրկին բոլորի ուշադրությունը հրավիրեց նոր կորոնավիրուսի հավանական տարածումը կանխելուն ուղղված մարզի տարածքում իրականացվող գործընթացից բխող հարցերին, մարզպետարանում իրականացվելիք նախականխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և հիգիենայի կանոնների խստիվ պահպանմանը:
Քննարկվեց հիմնականում կազմակերպչական հարցեր` աշխատանքային ռեժիմի կարգավորման, ստորաբաժանումների աշխատանքների համակարգման և մի շարք այլ հարցեր:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարած աշխատանքները և առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարություն տվեց մարզի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը ավարտի հասցնելու ու վերջնական տեսքի բերելու վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք, առավել արդյունավետություն՝ նոր կորոնավիրուսի տարածումը մարզի տարածք կանխարգելելու աշխատանքներում: