Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելից
23.04.2020
Վայոց ձոր մարզի հարգելի՛ բնակիչներ,
առաջնորդվելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներով և ձեր առողջությունը չվտանգելու առաջնահերթություններով, այս տարի զերծ ենք մնալու ցեղասպանության հուշահամալիր այցերից:
Հորդորում ենք այսօր և վաղը միանալ «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով համապետական ակցիային՝ այսօր երեկոյան 21:00 մարել բնակարեննրի լույսերը և պատուհանների մոտ միացնել բջջային հեռախոսներիի լապտերները՝ դեպի Ծիծեռանակաբերդ: Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, կարող եք հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` Հայաստանից, իսկ 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, որպիսի միասնաբար հաղթահարենք համաժողովրդական այս մարտահավերը:
Հարգենք հիշատակը՝ հարգելով ԿՅԱՆՔԸ: