Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող կարիքավոր 152 ընտանիքների տրամադրվեց սննդամթերքի փաթեթներ
15.04.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վայոց ձորի թեմի միջոցով, համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) հետ, մարզի 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող կարիքավոր 152 ընտանիքների տրամադրեց սննդամթերքի 40 կգ-անոց փաթեթներ: Փաթեթներում հիմնականում չփչացող և առաջնային անհրաժեշտության մթերք է ներառնված:
Մարդասիրական օգնության բաշխումը համակարգվել է Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանի և համայնքների ղեկավարների համագործակցությամբ:
Մարզի կարիքավոր 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 152 ընտանիքներին սննդի փաթեթի տրամադրումը Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված հերթական թիրախային օժանդակությունն է:
Շնորհակալություն ենք հայտնում Մայր Աթոռին և Վայոց ձորի թեմին՝ ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: