Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
13.04.2020
Ս/թ ապրիլի 11-ին <Հրապարակ> օրաթերթում հրապարակվել է <ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՍԵԼ Է ԵՂԵԳՆԱՁՈՐԻՑ, ԳՅՈՒՂԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ> վերնագրով նյութը, որտեղ ներկայացվել է, որ վարակը փոխանցվել է Եղեգնաձորից՝ վարակակրի քրոջ միջոցով:
Սակայն ճշտված տվյալներով՝
ա) Գեղարքունիքի վարակակիր բնակիչը ոչ մի հարազատ չունի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում,
բ) Եղեգնաձոր քաղաքում կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի գրանցվել:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը խնդրում է <Հրապարակ> օրաթերթի խմբագրական աշխատակազմին՝ հերքել Գեղարքունիքի մարզ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից վիրուսի փոխանցման մասին ապատեղեկատվությունը, որպեսզի այն ավելորդ խուճապի պատճառ չդառնա Վայոց ձորի մարզի բնակիչների համար: