Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի թեմը սահմանապահ Խաչիկ բնակավայրին տրամադրեց 3 տ գարու սերմացու

10.04.2020

 Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը տրամադրեց 3 տ գարու սերմացու: Խաչիկցիներին գարու սերմացուի տրամադրումը Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակությունն է, որն իրականացվում է թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ:
Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը տեղեկացրեց, որ գարու սերմացուն ձեռք է բերվել Վայոց ձորի թեմի <Սյունիք-զարգացում> և <Շէն> հասարակական կազմակերպությունների կողմից, բաշխումն իրականացվում է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ համագործակցությամբ:
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված արդեն երրորդ թիրախային օժանդակությունն է իրականացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ: Մեր այցի պահին <Գիտելիք> համալսարանի հարակից շենքի առաջին հարկի սենյակներում պահեստավորվում էր նաև շուրջ 3 տ կարտոֆիլի սերմացու, որը նույնպես տրամադրվելու է Վայոց ձորի մարզի համայնքներին:
Նշենք, որ գարու և կարտոֆիլի սերմացուն Գեղարքունիքի մարզի բնակիչներ Լևոն Ավետիսյանը և Անդրանիկ Գորոյանն էին Վարդենիսից տեղափոխել Եղեգնաձոր: Վարդենիսցի երիտասարդները տեղեկանալով, որ գարու սերմացուն նախատեսվում է տրամադրել սահմանապահ Խաչիկ բնակավայրին, սիրով այն Խաչիկ հասցնելու ցանկություն հայտնեցին, որի համար արժանացան թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի բարձր գնահատանքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10