Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2020

 Սիրասուն մայրեր, քույրեր ու դուստրեր:

   Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնը խորհրդանշում է մայրական անհատնում սերը, անսահման բարությունը և հոգու գեղեցկությունը:

    Թանկագի՛ն մայրեր, հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ընտանիքի մորը, ով դարեր ի վեր իր փափկասուն ուսերին է կրել զավակներին խնամել-մեծացնելու, հայեցի դաստիարակություն տալու, լավագույն քաղաքացի ձևավորելու դժվարագույն գործը՝ ընտանիքի հոր հոգածությամբ և զորակցությամբ:

   Հայ կնոջ ու հայ մայրերի դերը մեծ է եղել նաև հայրենիքի պաշտպանության, պետականաշինության և հասարակական հարաբերություններում: Դրա շնորհիվ էլ մեր գրողներն ու գուսանները հայ կնոջ ու մոր գեղեցկությունը, հմայքը գովերգելուն զուգահեղ բանաստեղծություններ, երգեր ու երկեր են ձոնել կյանքի դժվար պահերին նրանց հերոսական պահվածքի, հայրենասիրության, իսկ խաղաղ պայմաններում՝ նրանց նվիրումի մասին:

     Սիրելինե՛րս, մաղթում եմ, որ ձեր աչքերը միշտ փայլեն երջանկությունից և շողարձակ ու տուն կանչող փարոս դառնան ձեր զավակների և ընտանիքի անդամների համար: Իսկ դուք միշտ շրջապատված լինեք նրանց սիրով ու հոգածությամբ: Թող ձեր աչքերը երբեք չթացվեն, իսկ թե երբևէ պիտի թացվեն, ապա միմիայն երջանկության արցունքներով:
     Թանկագի՛ն մայրեր, ահնուն սիրով ու խոնարհումով կրկին շնորհավորում եմ ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում եմ բազում երջանիկ գարուններ: Եղեք առողջ ու երջանիկ:

Սիրով ու հարգանքով՝ 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ 

Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26