Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. Ես ցանկանում եմ, որ այս տարվա ապրիլի 7-ը լավատեսությամբ հիշվի
07.04.2020

<Ես ցանկանում եմ, որ այս տարվա ապրիլի 7-ը լավատեսությամբ հիշվի>: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլոր կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
<Այսօր կորոնավիրուսի 20 նոր դեպք կա հաստատված: Սա նշանակում է՝ կարելի է պահպանել զգուշավոր լավատեսությունը: Կա լավ նորություն էլ՝ 25 մարդ առողջացումով դուրս է գրվել: Առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական դեպք>,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ 2 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը մեր բժիշկներին հաջողվել է կայունացնել: