Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի թեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակությունն է ցուցաբերում

06.04.2020

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակություն է ցուցաբերում Վայոց ձորի մարզում՝ այս անգամ մարզի համայնքներին տրամադրելով կարտոֆիլի սերմացու:
   Մեր այցի պահին թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն անձամբ էր հետևում սերմացու կարտոֆիլի պարկերի վարակազերծման աշխատանքներին, որոնք հետո բարձում էին բեռնատար ավտոմեքենաները՝ համայնքներ տեղափոխելու նապատակով:
     Զրույցի ընթացքում թեմի Առաջնորդը նշեց՝ քանզի մարզի հիվանդանոցներն արդեն ապահովված են թեմի կողմից պատրաստվող պաշտպանիչ կոշտ և փափուկ դիմակներով, քայլ արեցինք օժանդակության հաջորդ փուլին: Վերլուծելով կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետությունում և Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը, որոշվեց օժանդակություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտին:
   Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ասաց, որ թեմի կողմից ձեռք բերված սերմացուի բաշխումը կատարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ: Թեմի առաջնորդը նշեց նաև, որ Վայոց ձորի թեմի կողմից կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հասցեական օժանդակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, լինելու է շարունակական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10