Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետն այցելել է <Ինժեներական քաղաք>՝ ծանոթանալու թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

03.04.2020

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է <Ինժեներական քաղաք>՝ ծանոթանալու թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10