Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառում

30.03.2020

 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառում

  • Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները։
  • Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև 70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։
  • Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։
  • Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։

Աղբյուրը՝ հղում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45